Տարեդարձդ շնորհավո՛ր, իմ մանկության խիզախ Հերոս․․․ Քո ազատագրած Քարվաճառը հանձնվեց՝ քո իսկ ծննդյան օրը
Գլխավոր » Գաղափարական » Տարեդարձդ շնորհավո՛ր, իմ մանկության խիզախ Հերոս․․․ Քո ազատագրած Քարվաճառը հանձնվեց՝ քո իսկ ծննդյան օրը

Տարեդարձդ շնորհավո՛ր, իմ մանկության խիզախ Հերոս․․․ Քո ազատագրած Քարվաճառը հանձնվեց՝ քո իսկ ծննդյան օրը

․․․Իմ մանկության հուշերում Արցախի Քարվաճառի ազատագրումն այլ կերպար ուներ, այն կապված է հորս հուշերի հետ՝ ով բախտ է ունեցել մասնակցելու Քարվաճառի ազատագրման գործողությանը։ Այդ ժամանակ Հայրս Աշանի ձորակի պաշտպանական շրջանի շտաբի պետի տեղակալն էր։

Հորս հիշողությունները ոչ միայն Քարվաճառի՝ Արցախի հյուսիսային դարպասի, ազատագրման նշանակության մասին էր, այլ Ավոյի խիզախության, ողջախոհության եւ մարդկային տեսակի մասին, բոլոր իրավիճակներում ճիշտ դասավորումների եւ հաշվարկած քայլերի, նվիրվածության, մասին։

Հորս մազերը սպիտակ էին, Ավոն, երբ տեսավ նրան՝ ասաց` ես ամաչում եմ քո սպիտակ մազերից, որքան երիտասարդ տղաներ կան` քեզ մոտ պահիր եւ սպասե՛ք հրամանի։ Ավոն այդպես փորձեց խնայել երիտասարդին եւ տարեցին, նույնիսկ այդ պահին, երբ կենաց-մահու պայքար էր` նրա մեջ խոսեց մարդ տեսակը։ Նա նրանց պահեց թիկունքի պաշտպանության համար։

Այսօր Ավոյի տարեդարձն է, ամեն տարի հպարտություն կար նրան այցելողների հայացքներում, այսօր` անկարողության զգացում, պարտության հետ անհաշտության ներքին պայքար։

4 տարի առաջ` այս օրը, Ավոյի ծննդյան օրը՝ թշնամուն հանձնվեց Արցախի հյուսիային դարպասը, որից հետո սկսվեց Արցախի մաս-մաս հանձնումը։

Պատմությունը, չգիտեմ, կների մեզ, բայց նրանք, ովքեր տեսել են հաղթանակի շունչը՝ չեն կարող համակերպվել իրականության հետ։

Վերադարձ լինելու է․․․ Տարեդարձդ շնորհավո՛ր, իմ մանկության խիզախ Հերոս․․․

Հ․Շինդյան

1