Սուրեն Շինդյանը նշանակվել է ԱՀ ԳՆ ԲՊԾ տնօրեն
Գլխավոր » Լրահոս » Սուրեն Շինդյանը նշանակվել է ԱՀ ԳՆ ԲՊԾ տնօրեն

Սուրեն Շինդյանը նշանակվել է ԱՀ ԳՆ ԲՊԾ տնօրեն

Հունիսի 17-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը ԳՆ «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կոլեկտիվին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Սուրեն Շինդյանին (Վալերի Խաչատրյանն ազատվել է իր դիմումի համաձայն): Այս մասին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Աշոտ Բախշիյանը շնորհակալություն է հայտնել Վալերի Խաչատրյանին կատարած աշխատանքի համար և հանձնել նրան նախարարության շնորհակալագիրը:

Իր հերթին Վալերի Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և իր ներդրումը բարձր գնահատելու համար:
Նորանշանակ տնօրենին շնորհավորելով՝ նախարարը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք:

Իր երախտագիտությունը հայտնելով վստահության համար՝ Սուրեն Շինդյանը նշել է, որ լի է վճռականությամբ՝ շարունակելու և որակական նոր հարթություն տեղափոխելու Ծառայության կողմից իրականացվող՝ բուսաբուծության ոլորտի համար կարևորագույն նշանակություն ունեցող գործունեությունը:

1