Սուրբ Ծնունդը ազգային պարերով Մարտունիում

Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, ԱՀ Մարտունի քաղաքի Ս. Մեծն Ներսես եկեղեցում Տեր Հովհան Հովհաննիսյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ, որից հետո կատարվել է Ջրօրհնեք:
Սուրբծննդյան տոն օրը շարունակվել է Մարտունու քաղաքապետարանի բակում՝ ազգագրական երգերի ներքո:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի և «ԼՕՐԻԿ» մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացավ «Սուրբ Ծնունդը ազգային պարերով Մարտունիում» բացօթյա միջոցառումը, որին ներկա էին Հաղորտիի, Մուշկապատի և Մաճկալաշենի Համազգային հայ կրթական և մշակութային միության ազգային պարի մանկապատանեկան խմբերը:












Լուսանկարները՝ Լենա Խաչատրյանի