Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում  կատարված Հանրապետական մաղթանքին մասնակցել են ԱՀ պետական այրերը
Գլխավոր » Լրահոս » Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում  կատարված Հանրապետական մաղթանքին մասնակցել են ԱՀ պետական այրերը

Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում  կատարված Հանրապետական մաղթանքին մասնակցել են ԱՀ պետական այրերը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պետական այրերի ուղեկցությամբ մասնակցել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքին:

Արարողության ավարտին  պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ դրել և մասնակցել հոգեհանգստյան կարգին:

1