Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել հայուհի Ժանն Բարսեղյանը
Գլխավոր » Լրահոս » Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել հայուհի Ժանն Բարսեղյանը

Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել հայուհի Ժանն Բարսեղյանը

Ֆրանսիական Սրտասբուրգի քաղաքապետ է ընտրվել Ֆրանսիայի կանաչների կուսակցության ներկայացուցիչ, հայուհի Ժանն Բարսեղյանը՝ հավաքելով ընտրողների ձայների 42,5 տոկոսը։

Բարսեղյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 6-ին Սյուրեն քաղաքում։ Ի դեպ, Ժաննա Բարսեղյանը Հայաստանի Առաջին Հանարպետության խորհրդարանի կին պատգամավորներից մեկի՝ Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի եւ 20-րդ դարի ազատագրական պայքարի ակտիվ մասնակից, Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ Սարգիս Բարսեղյանի ծոռն է:

1998 թ-ից Փարիզում, Մյունստերում և Բեռլինում ուսանել է ֆրանս-գերմանական իրավագիտության ֆակուլտետներում։

Ստրասբուրգում Ժաննը ստեղծել է Պարույր Սևակի անունը կրող «Սևակ» ասոցիացիան, որտեղ էլ աշխատանքային 2 տարվա ընթացքում սովորել է հայոց լեզու և ծանոթացել մշակույթին։

2016-ին նա մասնակցել է Arte-ի «Ճանապարհորդություն դեպի Անատոլիա» վավերագրական ֆիլմի նկարահանումներին։

Ժանն Բարսեղյանը ընտրությունների առաջին փուլից հետո վարակվել էր Covid-19 համավարակով, սակայն 5 շաբաթ անց, մեծ դժվարությամբ ապաքինվել։ 

Նշենք, որ երեկ Ֆրանսիայում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլն էր: Առաջին փուլից հետո այն հետաձգվել էր ավելի քան 3 ամսով՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Ի դեպ, կանաչների կուսակցության թեկնածուն հաղթել է նաեւ երկրի երրորդ խոշոր քաղաքում՝ Լիոնում: 2017 թվականին «Սոցիալիստական» կուսակցությունից Լիոնի քաղաքապետ ընտրված հայազգի Ժորժ Քեփենեկյանը այս ընտրություններում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Փարիզի սոցիալիստ քաղաքապետ Էն Իդալգոն վերընտրվել է: Նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցությանը չի հաջողվել հաղթել որեւէ խոշոր քաղաքում:

1