Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության. Բագրատ Սրբազան
Գլխավոր » Լրահոս » Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության. Բագրատ Սրբազան

Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության. Բագրատ Սրբազան

Օրվա ամփոփում Սբ․ Աննա եկեղեցու բակում

-Եթե մենք պատրաստ չենք ճշմարտության համար նեղություն, կալանք, ինչ որ հասնում է կրելու՝ ընդհուպ մինչև մահ, ուրեմն մենք գործ չունենք ոչ մի բանի հետ։

Սա միջոցառում չի, սա հայրենիքի ու պատվի խնդիր է։

Սա պայքարն է, որը ավարտվելու է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ հաղթանակով, և դրա մեջ յուրաքանչյուրը դերակատարություն ունի՝ հանձնառությամբ, առանց վախերի, առանց սարսափների, առանց վնասվելու մասին մտածելու, առանց նեղության ու կալանքի մասին մտածելու։

Մենք ինչ որ անում ենք, ճիշտ ենք անում, ճշմարտության համար ենք անում։

Այո, նեղություն ենք կրելու, բայց դա ոչինչ է։

Ժողովուրդ ջան, բարեհանգիստ ճանապարհներ մի փնտրեք, շատ եմ խնդրում․ եթե մենք արևի տակ են՝ բոլորս ենք արևի տակ, անձրևի տակ են՝ բոլորս ենք անձրևի տակ, կարկուտի տակ ենք՝ բոլորս ենք կարկուտի տակ, ձյան տակ ենք՝ բոլորս ենք ձյան տակ։ Ուրիշ ձև չի լինելու։

Ես ամեն ինչի պատրաստ եմ՝ ձյուն, անձրև, արև, ցեխ, վահան, դուբինկա։ Սա ինձ համար ճշմարտության ճանապարհ է, սա միայն ասելիք չի՝ անելիք է։ Հավատացողները հավատում են։

Մենք մեր շարքերը պետք է ամրացնենք։

Ոչնչով չեն կարող վախեցնել մեզ։

Այդ մարդու սիրտը արյուն է ուզում, չի՛ ստանա դա:

1