Ստեփանակերտում տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտում տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների

Ստեփանակերտում տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտում  հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել Խաչերթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների։

Խաչերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ իր խոսքն է ասել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը:

Ժամը 11։00-ին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակն ու այնուհետև «Տղերքը ո՛ղջ են», «Միությո՛ւն, պայքա՛ր, հաղթանա՛կ» և այլ կոչերով շարունակել երթը դեպի Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր։

Երթին մասնակցում էին նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը ԱՀ Աժ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամներն ու հոգևոր այրերը։

Երթի ընթացքում մասնակիցները պարզել էին 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների լուսանկարները։

Երթի ավարտին Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված «Լուսո խորան»-ի օրհնության կարգն ու 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հոգեհանգստյան կարգը։

1