Ստեփանակերտում նախատեսվում է քննարկում կրթական չափորոշիչների վերաբերյալ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտում նախատեսվում է քննարկում կրթական չափորոշիչների վերաբերյալ

Ստեփանակերտում նախատեսվում է քննարկում կրթական չափորոշիչների վերաբերյալ

Այսօր Սստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցում կայացել  է մանկավարժական խորհրդակցություն՝ մասնակցությամբ՝  կրթության գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի, տարածքային կառավարման և զարգացման նախարար, ԱՀ պարետ Ժիրայր Միրզոյանի, կրթության ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև մայրաքաղաքի  նախադպրոցական հաստատությունների և  դպրոցների տնօրենների:

Խորհրդակցությանը ԿԳՄ փոխնախարար Միքայել Համբարձումյանը, ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը և կրթության ոլորտի այլ պատասխանատուներ  ներկայացրել են անցած ուսումնական տարվա արդյունքերը՝ ձեռքբերումներն ու խնդիրները, ըստ որոնց ուրվագծվել է այս ուսումնականի անելիքները: Այնուհետև ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է  նախարարության որդեգրած հիմնական սկզբունքերը, որոնց հիմքում մանկավարժների բարոյական օրինակելի  նկարագիրն ու մասնագիտական կարողությունների հետևողական բարձրացումն է:

Լ. Ղարախանյանի հաղորդմամբ՝  ընթացիկ տարվա  սեպտեմբերի  19-ին ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի  և  սպորտի  նախարար  Արայիկ  Հարությունյանի  մասնակցությամբ նախատեսվում  է  Ստեփանակերտում  քննարկում կազմակերպել կրթական չափորոշիչների   վերաբերյալ: Սպասվում է նաև հուշագրի ստորագրում՝ ՀՀ-ում  կրթության ոլորտի իրավական փաստաթղթերի մշակման գործընթացում Արցախին ևս մասնակից դարձնելու նպատակով: Գերատեսչության ղեկավարի խոսքով, վերջնական  փուլում է ԿԳՄ նախարարության հնգամյա գործունեության ռազմավարական  ծրագիրը: яндекс

Խորհրդակցությանը տարածքային  կառավարման  և  զարգացման  նախարար, ԱՀ  պարետ  Ժիրայր  Միրզոյանն  անդրադարձել  է  սեպտեմբերի  14-ից դասերի  վերսկսմանը և համավարակի պայմաններում ուսումնական գործընթացը ճիշտ կազմակերպելուն՝ ընդգծելով համավարակի կանխարգելման միջոցառումներին               հետևելու կարևորությունը:

Ստեփանակերտի   կրթության, գիտության  և   սպորտի բաժնի  վարիչ    Թերեզա Ղարախանյանը տեղեկացրել  է, որ  նախապատրաստական   աշխատանքներ  են  իրականացվել  մայրաքաղաքի կրթօջախների   բնականոն  գործունեության ապահովման, ուսումնական   պարապմունքների  արդյունավետության բարձրացման  ուղղությամբ: 

Մանկավարժական խորհրդակցությանը, ԿԳՄ նախարարի ձեռամբ, խրախուսական նվերներ են ստացել  «Արցախը կարդում է» ֆլեշմոբի մասնակից մի խումբ  ընթերցասեր աշակերտներ և նրանց ուսուցիչները:

1