Ստեփանակերտում մատուցվել է Հոգեհանգստյան կարգ՝ Լիզբոն 5-ի հոգիների խաղաղության համար
Երեկ՝ հուլիսի 27-ին լրացել է 1983թ. Լիսաբոնյան գործողությունների 38-րդ ամյակը:
ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամ 5 ընկերները, ովքեր գործում էին «Հայ հեղափոխական» բանակի անվան տակ, հավատարիմ մնալով իրենց երդմանը, իրենց ողջակիզմամբ հայ ժողովրդի ազատագրական պայքարի ձայնը լսելի դարձրին ողջ աշխարհին:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ հուլիսի 27-ին, խորհրդանշական ժամի՝ 19:15 -ին Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանու մայր եկեղեցում մատուցվեց Հոգեհանգստյան կարգ՝ Լիսբոն 5-ի և բոլոր նահատակների հոգիների խաղաղության համար: