Ստեփանակերտում կմատուցվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Լիզբոն 5»֊ի նահատակների:
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » Ստեփանակերտում կմատուցվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Լիզբոն 5»֊ի նահատակների:

Ստեփանակերտում կմատուցվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Լիզբոն 5»֊ի նահատակների:

«Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում կմատուցվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների»։- Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը։ ՀՅԴ ԱԵՄ֊ի ֆեյսբուքյամ էջում տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

հուլիսի 27-ին լրանում է Լիզբոնի 5 հերոսների անձնազոհության 38-րդ տարելիցը, որի առթիվ հուլիս 27֊ին, ժամը 19։00֊ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում կմատուցվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների:

Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրեցին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»։

1