Ստեփանակերտում կկայանա «100 օր. շրջափակված Արցախ» խորագրով ակցիա
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտում կկայանա «100 օր. շրջափակված Արցախ» խորագրով ակցիա

Ստեփանակերտում կկայանա «100 օր. շրջափակված Արցախ» խորագրով ակցիա

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սույն թվականի մարտի 21-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի հանցավոր շրջափակման 100-րդ օրը։ Այդ առթիվ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը, համագործակցելով հասարակական կազմակերպությունների և Արցախի քաղաքական ուժերի երիտթևերի հետ, մարտի 21-ին՝ ժամը 18։00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախաձեռնում է «100 օր. շրջափակված Արցախ» խորագրով ակցիա։

Բոլորին կոչ ենք անում մասնակցել ակցիային, որպեսզի ևս մեկ անգամ մեր ձայնը բարձրացնենք աշխարհի լռության, Ադրբեջանի անմարդկային քաղաքականության դեմ։

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչություն

1