Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերով երթ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերով երթ

Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերով երթ

Ապրիլի 23-ի երեկոյան ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է ավանդական ջահերով երթ: «Հիշե՛նք անցյալը, պաշտպանե՛նք ապագան» խորագրով երթը Սուրբ Հակոբ եկեղեցու բակից շարժվել է դեպի Ստեփանակերտի  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող:

Ավելի քան 4 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում ևս մեկ անգամ շեշտել  են Ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու անհրաժեշտությունը՝ նոր ցեղասպանությունները կանխելու համար:

Նախքան երթը սուրբ Հակոբ եկեղեցում կատարվել է ոգեկոչման արարողություն:

1