Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաք է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաք է

Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաք է

ՀՀ վարչապետի՝ նոր փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Ստեփանակերտում մեկնարկած և մինչև ուշ գիշեր շարունակված բազմամարդ հանրահավաքը այսօր վերսկսել է:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ. «Նիկոլ դավաճան», «Ազատ ու անկախ Արցախ» վանկարկումներով նրանց են միանում Ստեփանակերտի բուհերի և դպրոցների ուսանողությունն ու ուսուցչական անձնակազմը: Հավաքին են միանում նաև պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ:

ժամը 11-ին մեկնարկած և շարունակվող հանրահավաքին միացող քաղաքացիների հոսքը չի դադարում:

Հանրահավաքի մասնակիցների պահանջն է օրվա իշխանություններից՝ Արցախի Ադրբեջանի կազմում չհայտնվելու երաշխիքների տրամադրում: Նրանք նաև ընդգծեցին, որ ՀՀ վարչապետն իրավունք չունի Արցախի ժողովրդի փոխարեն որևէ փաստաթուղթ ստորագրելու՝ Արցախի կարգավիճակի փոփոխության մասին:

Հանրահավաքում ելույթ ունեցեղները նշեցին, սա համաժողովրդական հանրահավաք է, որը շարունակվելու է նաև այսօր՝ երեկոյան ժամը 19:00-ին:

Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիների պահանջը մեկն է` հարգել Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը և հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության հիմքը հանդիսացող սկզբունքներին:

1