Ստեփանակերտում ապրիլի 23-ին ջահերով երթ կկազմակերպվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտում ապրիլի 23-ին ջահերով երթ կկազմակերպվի

Ստեփանակերտում ապրիլի 23-ին ջահերով երթ կկազմակերպվի

Ստեփանակերտում ապրիլի 23-ին ջահերով երթ կկազմակերպվի։ Այն կմեկնարկի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և կուղևորվի դեպի Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունից։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ս.թ. ապրիլի 23-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի կունենա «Հիշե՛նք անցյալը, պաշտպանե՛նք ապագան» խորագրով ավանդական ջահերով երթ, որը կմեկնարկի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից ժամը 19:00-ին»,-ասվում է ՀՅԴ ԱԵՄ-ի տարածած հայտարարության մեջ։

1