Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել

Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում մայիսի 10-ի ժամը 19:10-ի սահմաններում տեղի է ունեցել հրաձգություն։ Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։

«Այս պահին ԱՀ ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները:

Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին՝ պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար»։

1