Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 25-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

1