Ստեփանակերտի տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի
ՀՅԴ Արցախի Երիտասարդական միությունը տեղեկացնում է, որ սույն թվականի փետրվարի 26-ին, ժամը 19։30-ին, Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սումգայիթյանջարդերի անմեղ զոհերի:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սումգայիթում ադրբեջանցիների ձեռքով իրագործված հայերի ջարդերից անցել է 34 տարի, սակայն ոճրագործությունը չի՛ կարելի մոռանալ, դրա մասին չի՛ կարելի լռել:
ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության նախաձեռնությամբ սույն թվականի փետրվարի 26-ին, ժամը 19։30-ին, Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սումգայիթյանջարդերի անմեղ զոհերի:
Եկե՛ք միասին վառենք զոհերի հոգիներին խաղաղություն բերող լույսերը»: