Ստեփանակերտի տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտի տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի

Ստեփանակերտի տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի

ՀՅԴ Արցախի Երիտասարդական միությունը տեղեկացնում է, որ սույն թվականի փետրվարի 26-ին, ժամը 19։30-ին, Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սումգայիթյանջարդերի անմեղ զոհերի:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սումգայիթում ադրբեջանցիների ձեռքով իրագործված հայերի ջարդերից անցել է 34 տարի, սակայն ոճրագործությունը չի՛ կարելի մոռանալ, դրա մասին չի՛ կարելի լռել:

ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության նախաձեռնությամբ սույն թվականի փետրվարի 26-ին, ժամը 19։30-ին, Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սումգայիթյանջարդերի անմեղ զոհերի:

Եկե՛ք միասին վառենք զոհերի հոգիներին խաղաղություն բերող լույսերը»:

1