Ստեփանակերտի գազալցակայանները երեկվանից աշխատում են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի գազալցակայանները երեկվանից աշխատում են

Ստեփանակերտի գազալցակայանները երեկվանից աշխատում են

Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները հունվարի 25-ից ժամը 17։00-ից վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով:

Գազալցակայաններում այդ ժամից սկսած մինչև ուշ գիշեր մեքենաների կուտակումներ կային։ Իսկ գիշերվա ժամերին արդեն հերթեր չկային։ Այժմ գազալցակայանների աշխատանքը շարունակվում է։

Այսօր տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել այն մասին, որ ժամը 15։00-ից Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել:

1