Ստեփանակերտի բենզինի իրացման կետերում կրկին բարձրացել են բենզինի և դիզվառելիքի միջին գները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի բենզինի իրացման կետերում կրկին բարձրացել են բենզինի և դիզվառելիքի միջին գները

Ստեփանակերտի բենզինի իրացման կետերում կրկին բարձրացել են բենզինի և դիզվառելիքի միջին գները

Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում, 56 լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝ արձանագրվել է ոչ պարենային ապրանքատեսակներից՝ մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի միջին գնի աճ, որը 1 լիտրի դիմաց կազմում է  430 դրամ, նախորդ դիտանցման(01.03.2021)  410 դրամի փոխարեն, իսկ դիզվառելիքի միջին գինն աճել է 30 դրամով՝ կազմելով   420 դրամ 1 լիտրի դիմաց: Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հրապարակած տեղեկագրի համաձայն՝ մարտի 8-ի դրությամբ արձանագրվել է նաև առաջին անհրաժեշտության սննդային 1 ապրանքատեսակի միջին գնի աճ, 1-ի՝ նվազում: Ստեփանակերտի առևտրային օբյեկտներում  աճել է մասնավորապես  շաքարավազի 1 կիլիոգրամի միջին գինը՝ կազմելով 394 դրամ, նախորդ դիտանցման 392 դրամի փոխարեն: Նվազել է հնդկաձավարի միջին գինը՝ 1 կիլոգրամի դիմաց կազմելով 652 դրամ, նախկին՝653 դրամի փոխարեն: Առաջին անհրաժեշտության սննդամթերքի մյուս ապրանքատեսակների միջին գներն անփոփոխ են մնացել:

Ավելի վաղ՝  ՀԾ և տնտեսական մրցակությունը կարգավորղ հանձնաժողովը զգուշացրել էր  բենզինի և դիզվառելիքի շրջանառության ոլորտի տնտեսավարողներին՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»  օրենքով նախատեսված հնարավոր խախտումներից զերծ մնալու և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները բացառելու նպատակով՝  զերծ մնալ շուկայում առկա իրանական և ռուսական դիզվառելիքը տարբերակված գներով իրացնելուց:

Հանձնաժողովի զգուշացման հիմքում՝  Ստեփանակերտի բենզինի և դիզվառելիքի շրջանառության ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքն էր: Ըստ որի պարզվել է, որ շուկայում առկա են ռուսական դիզվառելիք՝ իրացման գինը՝ 1լ իտրի դիմաց 380-390 դրամ և իրանական,որի իրացման գինը՝ 1լիտրի դիմաց կազմում է 330-350 դրամ: Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է,որ Ստեփանակերտում գործող 11 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 13 բենզալցակայաններից՝ ռուսական և իրանական դիզվառելիքը տարբերակված իրացվում է միայն 3 բենզալցակայաններում:

Վան Նովիկով

1