Ստեփանակերտի առաջին անհրաժեշտության սննդամթերքներից 4-ի միջին գներն աճել են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտի առաջին անհրաժեշտության սննդամթերքներից 4-ի միջին գներն աճել են

Ստեփանակերտի առաջին անհրաժեշտության սննդամթերքներից 4-ի միջին գներն աճել են

Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում, 56 լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝ արձանագրվել է սննդային 4 ապրանքատեսակի միջին գների աճ:Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հրապարակած տեղեկագրի համաձայն՝ մարտի 1-ի դրությամբ՝ առևտրային օբյեկտներում  աճել է մասնավորապես  շաքարավազի 1 կիլիոգրամի միջին գինը՝ կազմելով 392 դրամ, նախորդ դիտանցման (15.02.2021) 390 դրամի փոխարեն: Աճել է  նաև տեղական  «Ոսկե կաթիլ» ձեթի  1 լիտրի արժեքը, որը կազմել է  918  դրամ նախորդ դիտանցման 898  դրամի փոխարեն: Ստեփանակերտի առևտրային  օբյեկտներում հայկական արտադրության «Բաղրամյան» տեսակի ալյուրի միջին  գինը 1կիլոգրամի դիմաց կազմել է 358 դրամ՝ նախորդ դիտանցման 348-ի փոխարեն:

Տեղական արտադրության ձվի 1 հատի միջին գինն աճել է 1 դրամով՝կազմելով 83 դրամ: Առաջին անհրաժեշտության սննդամթերքի մյուս ապրանքատեսակների միջին գներն անփոփոխ են մնացել:

Նույնն են մնացել նաև՝ բենզինի (ռեգուլյար) 1լիտրը՝  410 դրամ, դիզվառելիքի 1լիտրը՝  390 դրամ և սեղմված գազի 1մ.խ –ը՝ 235 դրամ, միջին գները:

Վան Նովիկով

1