Ստեղծվել է արցախցիների հարցերով խորհրդատվական գրասենյակ
Գլխավոր » Քաղաքական » Ստեղծվել է արցախցիների հարցերով խորհրդատվական գրասենյակ

Ստեղծվել է արցախցիների հարցերով խորհրդատվական գրասենյակ

Մարտի 13-ից իր աշխատանքներն է սկսում բռնի տեղահանված անձանց համար խորհրդատվական, տեղեկատվական աջակցման կենտրոնը, — այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է արցախցիների հարցերով զբաղվող Լիաննա Պետրոսյանը։

Կենտրոնը կզբաղվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին գործող օրենքների, որոշումների մասին իրազեկմամբ ինչպես նաեւ՝ ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշումների հանրամատչելի մեկնաբանմամբ, Կառավարության տարբեր մարմիններին ուղղված նամակների, դիմում-բողոքների ձևակերպմամբ և ստացված պատասխանների պարզաբանմամբ։

Կենտրոնի թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011-444443։

1