Սրբազան, թե՞ երդմնազանց
Հենց էն գլխից հայտարարում եմ, որ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը երդմնազանց է եւ դավաճան: Մի խումբ ազգադավ սրբազանների հետ միաբանվելով եւ ազգի գերագույն գլխավոր դավաճան Նիկոլի հետ ձեռքսեղմումը դրա հավաստիքն է:
Ներկայացնեմ իմ համոզմունքի պատճառները:
Ա) 2023 նոյեկբերի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարել էր, որ Արցախի թեմը չի լուծարվել, այլ փոքր ինչ գործառույթներն են փոխվել։ Ամիսներ անց Արցախի թեմի առանորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակել է Թեմական խորհուրդ, որի գործառույթը մեծամասամբ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանումն է:
Թեմական խորհրդի անդամները բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները, բայց թեմը, քանի որ առանց քահանայի է չի կատարել եւ չի էլ կարող կատարել իր հիմնական գործառույթները:
Սույն թվականի հոկտեմբերին մի խումբ համախոհներով հանդիպել ենք Արցախի Թեմի առաջնորդին, ներկայացրել «Վերադարձ Արցախ» ծրագիրը, որտեղ մասնավորապես նշված է.
1. Խնդրանքով դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ Արցախի թեմում ծառայության նշանակի 8 քահանայի եւ 8 սարկավագի:
2. Համագործակցելով Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմի ղեկավարների հետ Արցախի թեմի առաջնորդի կողմից նշանակել Արցախի Հանրապետության յոթ շրջանների եւ Ստեփանակերտ քաղաքի հոգեւոր պատասխանատուներին:
3. Հայաստանի Հանրապետության թեմերի առաջնորդների կողմից նշանակված անձանց եւ պետական համապատասխան կառույցների անդամների հետ ցուցակագրել Երեւան քաղաքի վարչական շրջաններում եւ Հայաստանի Հանրապետության մարզերի բնակավայրերում գտվող Արցախի բնակիչներին՝ ըստ Արցախի Հանրապետության շրջանների եւ համայնքների:
… Միայն Արցախի ազգաբնակչության համախբելով է հնարավոր պահպանել Հայոց Արեւելից կողմի՝ Արցախի հայության գենաֆոնդը, յուրահատուկ մշակույթը եւ բարբառները: Համախմբելու իրական եւ կարճ ճանապարհը Հայ Առաքելական Եկեղեցու՝ ազգային եկեղեցու շուրջ միաբանվելն է եւ Արցախի սուբյեկտայնության կարեւոր երկու օղակների լիարժեք աշխատանքների կազմակերպումը:
Ծրագրի քննարկան ժամանակ սրբազանի դիրքորոշումը խուսափողական է եղել: Նախ՝ նա ստել է, թե իբր ծրագրին նոր է ծանոթանում, մինչդեռ հանդիպումից երեք օր առաջ ուղարկած ծրագիրը իմ խնդրանքով նրան է ներկայացրել թեմի գրասենյակի աշխատակիցը: Սրբազանը գտնում էր, որ ծրագիրը շատ լավն է, բայց համոզված էր, որ Վեհափառը Արցախի թեմի համար քահանաներին ծառայության չի նշանակի: Փաստորեն. Նա միտումնավոր տապալել է «Վերադարձ Արցախ» ծրագիրը:
Բ) 2021թ. հունվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ: Իր գործունեության ընթացքում լուծարել է Տ.Պարգեւ արքեպիսպոպոս Մարտիրոսյանի կողմից նշանակած Թեմական խորհուրդը, բայց նորը չի նշանակել: Փաստորեն նա թեմը ղեկավարել է միանձնյա, խախտելով ՀԱԵ Կանոնադրությամբ (Նախաշավիղ կանոնադրության) սահմանված պահանջները:
Գ) Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնություններ եւ կրոնի հարցերի բաժնի( հետագայում՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի կրոնի եւ ազգային փորամասնությունների բաժին) կողմից ներկայացրած «Հարցաշար»-երին չի պատասխանել, պատճառաբանելով, որ ՀՀ-ում նման գործառույթ համապատասխան բաժինը չի իրականացնում:
Ժամանակին՝ 2007թ.-ին ԱՀ կառավարության աշխատակազմում Ազգային փոքրամասնություններ եւ կրոնի հարցերի բաժնը հիմնադրելիս, ԱՀ Արդարադատության նախարարությունը ՀՀ Արդարադատության նախարարությունից ստացել էր բաժնին վերաբերող բոլոր փաստաթղթերը, այդ թվում եւ «Հարցաշարերը»: Այսինքն ՀՀ-ում այն իրականացվում էր:
Բացի դրանից ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժինը չի կարող օրինակ հանդիսանալ մեր բաժնի համար, քանի որ այն ներկայումս հանցավոր անտարբերություն է ցուցաբերում ՀԱԵ դեմ ծավալվող ազգադավ արշավի նկատմամբ:
Փաստորեն. Վրթանես սրբազանը արհամարել է ԱՀ գործադիր իշխանությանը:
Դ) Արցախի թեմի առաջնորդ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը 2007թ. Վեհափառի կողմից նշանակվել է Հայոց Բանակի Հոգեւոր առաջնորդ: Նա 14 տարի իրականացրել է այդ պարտականությունը:
Եթե 44-օրյա պատերազմում Հայոց Բանակը հաղթեր թշնամիներին, բնականաբար «դափնիները» առաջին հերթին բաժին կհասնեին ՀՀ եւ ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը: Անտարակույս, սնափառ Նիկոլը կդառնար ՀՀ ազգային հերոս, իսկ Հայոց Բանակի հոգեւոր պատասխանատու Վրթանես սրբազանը՝ Արցախի հերոս: Չէ որ նախադեպը ունենք:
Դժբախտաբար Հայոց Բանակը պարտվել է, Հոգեւոր պատասխանատուն մեղք չունի՞:
Ե) 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մեջ է եղել: Արցախի թեմի առաջնորդը գտնվում էր Երեւանում: Ես 2023թ. ապրիլին 23-ին դիմել եմ ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին, կազմակերպելու ուղղաթիռով սրբազանի վերադարձը: Նա բառացի ասել է.«Պարոն Սարգսյան դուք համոզված եք, որ ինքը ուզում է գալ»:
Փաստորեն. Վրթանես սրբազանը հրաժարվել է իր հոգեւոր խնամքին հանձնած արցախցիներից:
Կարծում եմ այսքանն էլ բավական է: Դիտմամբ, «սրբազանի» կոմպրոմատների մասին չեմ ուզում նշել՝ ՀՀ ԱԱԾ-ին մենաշնորհից չզրկելու համար:
Արցախի Հանրապետության առաջին եւ երկրորդ գումարման պատգամավոր,
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների նախկին բաժնի վարիչ՝ Աշոտ Գ. Սարգսյան
