«Սպիտակ խաչի պաշտպանը» փաստավավերագրական ֆիլմ
Գլխավոր » Լրահոս » «Սպիտակ խաչի պաշտպանը» փաստավավերագրական ֆիլմ

«Սպիտակ խաչի պաշտպանը» փաստավավերագրական ֆիլմ

Դեկտեմբերի 17-ին  տեղի ունեցավ  Մանանա Հակոբյանի հեղինակած «Սպիտակ խաչի պաշտպանը» փաստավավերագրական ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերան:

Փաստավավերագրական ֆիլմը Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս եւ հրամանատար Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին է: Այն ներկայացնում է մեծ հայի անցած ուղին, անմնացորդ նվիրումն իր ազգին, ձեռքբերումները, նրա հսկայական ծառայությունը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերածննդի եւ հոգեւոր արժեքների պահպանման գործում, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում ունեցած նրա մեծ դերը։ Պրեմիերայից հետո կազմակերպվեց հյուրասիրություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին. մասնակցում էր նաեւ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:  

ՀՅԴ Արեւմտյան Միացյալ Նահանգների Կենտրոնական Կոմիտեն հրավիրված էր միջոցառմանը, որին ներկա էին Կենտրոնական կոմիտեի անդամներ Տարոն Տեր Խաչատուրյանը, Հովիկ Սալիբյանը եւ Վիգեն Պապիկյանը:

1