Սփյուռքում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել
Գլխավոր » Լրահոս » Սփյուռքում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել

Սփյուռքում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել

Սփյուռքում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով նրանք հայտնում են իրենց զորակցությունը և պատրաստ են մասնակցելու Արցախի Հանրապետության իրավաքաղաքական պահանջի կայացման գործընթացին։

Հայտարարությունը հասցեագրված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանին։

Վերոնշյալ կազմակերպությունների աշխատանքների համակարգումը Արցախի Հանրապետությունում վերապահված է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանին։

ԱԺ նախագահը այսօր՝ մայիսի 26-ին, հանդիպել է Ա. Իսրայելյանի հետ, ով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 22-ից նստացույց է սկսել։

Զրուցակիցները խոսել են հայտարարության մեջ ներկայացված մտահոգությունների, ստեղծված իրավիճակի և առկա խնդիրների մասին։

Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացվում է ստորև:

1