«SOS Artsakh»․ ՀՅԴ-ն 24 ժամյա նստացույց է սկսում
Գլխավոր » Լրահոս » «SOS Artsakh»․ ՀՅԴ-ն 24 ժամյա նստացույց է սկսում

«SOS Artsakh»․ ՀՅԴ-ն 24 ժամյա նստացույց է սկսում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույցեր է սկսում դեսպանատների առջև, որոնք կմեկնարկեն հունիսի 27-ին, առավոտյան ժամը 08։30-ին և կավարտվեն հունիսի 28-ին, ժամը 08։00-ին։ Ֆեյսբուքյան իր էջում նա մսանավորապես գրել է

««SOS Artsakh»․ 24 ժամյա նստացույց ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ»։

1