Սնունդ ձեռք բերելու բազմամարդ հերթերում գրանցվում են ուշագնացության դեպքեր. Արցախի ՄԻՊ
Գլխավոր » Լրահոս » Սնունդ ձեռք բերելու բազմամարդ հերթերում գրանցվում են ուշագնացության դեպքեր. Արցախի ՄԻՊ

Սնունդ ձեռք բերելու բազմամարդ հերթերում գրանցվում են ուշագնացության դեպքեր. Արցախի ՄԻՊ

ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

Սնունդ ձեռք բերելու համար Արցախի բազմամարդ հերթերում գրանցվում են ուշագնացության դեպքեր: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար:

Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակի, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիության և շոգ եղանակային պայմանների հետ:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակն անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,- ասվում է Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում:

1