Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ընդունել է Համազգայինի պատվիրակությանը
Գլխավոր » Լրահոս » Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ընդունել է Համազգայինի պատվիրակությանը

Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ընդունել է Համազգայինի պատվիրակությանը

Ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիսյանն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությանը, որի կազմում էին Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը, Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը։

Հանդիպման ընթացքում ներկաները շնորհավորել են դեսպանին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ և զրույց են ունեցել մշակութային դաշտում շահավետ համագործակցության շուրջ։
Դեսպանն իր հերթին շնորհավորել է Համազգային հայ կրթական և մշակութային միության 95-ամյակը և պատրաստակամություն հայտնել համատեղ մշակութային ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։

Պատվիրակության անդամները դեսպանին են նվիրել Համազգայինի կողմից լույս ընծայված գրքերից։

Hamazgayin Artsakh office

1