Շուշին Վլադիմիր Գևորգյանի լուսանկարներում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Շուշին Վլադիմիր Գևորգյանի լուսանկարներում

Շուշին Վլադիմիր Գևորգյանի լուսանկարներում

Շուշեցի, մասնագիտությամբ ռեժիսոր Վլադիմիր Գևորգյանի համար լուսանկարելը հոբբի է: Ապրելով Շուշիում՝ նա լուսանկարչական ապարատով անմահացնում էր հայկական բերդաքաղաքի առօրյան՝ իր բնակիչներով, պատմական ու ժամանակակից կառույցներով: Մայիսի 18-ին Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում բացված «Իմ Շուշի» լուսանկարների անհատական ցուցահանդեսում ներկայացված են եղել տարբեր ժամանակներում Շուշիում արած նրա լուսանկարները:

«Իմ լուսանկարների մեծ մասը հենց Շուշիում է արված: Հենց ազատ ժամանակ էր լինում, դուրս էի գալիս «ակնթարթ որսալու»: Շուշիի ամեն ինչն եմ կարոտում՝ իմ շրջապատը, իմ ընկերներին, իմ առօրյան, Շուշիի օդը, ջուրը, ամեն քար, ամեն ծառ ու ոչ միայն ես, բոլոր շուշեցիները»,- նշում է լուսանկարիչը:

Լուսանկարների ցուցահանդեսը  ներկաների համար Շուշիի անբացատրելի հմայքից, հայկական շնչից կարոտն առնելու միջոց էր, յուրաքանչյուրը փորձում էր լուսանկարներում գտնել իր Շուշին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Շուշիի կերպարվեստի թանգարանի և Շուշիի մշակույթի պալատի հետ համատեղ. գաղափարի կայացմանն աջակցել է կանադահայ բարերար Մկրտիչ Մկրտչյանը:

1