Շուշին՝ հաղթանակի խորհրդանիշ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Շուշին՝ հաղթանակի խորհրդանիշ

Շուշին՝ հաղթանակի խորհրդանիշ

Անցյալ տասը օրվա ընթացքում հայկական մամուլում ու լրատվական միջոցների էջերում բազմիցս անդրադարձ եղավ Շուշիին: Պատահական չէ. Մայիսի 9-ը Արցախում հռչակվելով Եռատոն, իր առարկայական ձեւավորվում է կերտում է Շուշիով: Քաղաք, որը ժամանակին կոչվել է «Կովկասյան փոքր Փարիզ»: Շուշին համարվել է մշակութային օջախ եւ ուսումնական կենտրոն: Այժմ Շուշին մերօրյա ազատագրական պայքարի հաղթանակի խորհրդանիշն է: Շուշիի ազատագրումը համայն հայ ժողովրդի պարծանքն ու հպարտությունն է: Այս տարի լրացավ նաեւ նախորդ դարում Շուշիի հայաթափման 100-րդ տարին: 1920թ. մարտի 20-23-ը ավելի քան 30 000 հայ μնակչություն ունեցող Շուշիից 10 000-ը սպանվեցին, իսկ 20 000-ը լքեցին քաղաքը: Այդ օրվանից մինչեւ 1992 թվականը Շուշին համարվում էր ազերիական քաղաք, թեեւ 1988-ին այնտեղ μնակվում էր շուրջ 2 500 հայ: Շուշիի հայաթափումը մաս էր կազմում պանթուրքիստական նվաճողական նկրտումներին: Շարունակությունն Էլ՝ դեռեւս համիդյան ժամանակաշրջանից սկսած՝ օսմանյան հայաջինջ քաղաքակրթության գագաթնակետին էր հասել 1915թ. Հայոց ցեղասպ անությամբ եւ շարունակվել Նախիջեւանի, Դաշտ ային Ղարաμաղի հայաթափմամբ, եւ որին վերջ տվեց Արցախյան ազատագրական պայքարը:

Պայքարը չի ավարտվել: Իհարկե, Արցախյան պատերազմի հաղթանակը, Շուշիի եւ Ղարաμաղի տարածքի ազատագրումը մեծ նվաճում է: Սակայն պարզամիտ կլինենք, եթե դրանով ավարտված համարենք մեր առաքելությունը: Հաղթանակը միս ու այրուն կստանա միայն այն ժամանակ, երμ հնարավորություն ստեղծվի, որ գալիք սերունդը վայելի այն, պարծենա դրանով եւ զարգացնի այդ ձեռքբերումը: Այդ առումով, այսօրվա Շուշին՝ հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշը, բարվոք վիճակում չէ:

Կատարվել են բազմազան շինարարական աշխատանքներ: Ինչ-որ չափով μնակեցվել է երμեմնի «Կովկասյան փոքր Փարիզ»-ը: Փորձ է կատարվում երիտասարդությանն ուղղորդել Շուշիի ուսումնական հաստատություններում մասնագիտություն ձեռք μերելուն: Շուշիում կառուցվել եւ աշխատում են թանգարաններ, մշակութային հաստատություններ, սակայն այս ամենի հետ մեկտեղ այցե-լուի աչքից չեն կարող վրիպել Շուշիի ավերակները: Իսկ եթե 28 տարիների ընթացքում մենք չենք կարողացել Շուշին դարձնել թագ ու պսակ, որը պետք է զարդարի մեր մայրաքաղաքի μարձունքը, արդարանալու ցանկացած պատրվակ այլեւս անօգուտ է:

Այն պարագայում, երբ Արցախի մայրաքաղաքում վեր են խոյանում շքեղ առանձնատներ, շքեղ բազմահարկ շենքեր, այն դեպքում, երբ ծրագրվում է Ստեփանակերտում կառուցել նոր թաղամասեր՝ բարձրորակ շինարարությամμ, ավելի քան 20 տարի է, ինչ ոչ միայն չեն վերանորոգվել համաշխարհ ային հայկական արժեք ներկայացնող ռեալական ուսումնարանն ու հին Շուշիի հուշարձանային կոթողն երը, որ դեռ ավելին՝ ավերակները 10 տարի առաջ սկսված եւ կիսավարտ՝ Արցախի դատախազության շենքը վերածվել է նոր ավերակի:

Տեղին է խորհելու՝ արդյո՞ք մենք գիտենք մեր հաղթանակների գինը եւ արդյո՞ք ունակ ենք կենդանի շունչ տալու հաղթանակը մարմնավորող Շուշիին: Շուշիով ձեռք μերված հաղթանակը համայն հայության հաղթանակն է, եւ նրա շենացումն եւս պետք է դառնա համայն հայության օրակարգային խնդիրը, իսկ առաջին հերթին՝ Արցախի իշխանությանը:

«Ապառաժ»-ի խմբագրական,

18 մայիսի, 2020թ.

1