Շուշիի Ղազանչեցոցն այժմ կարծես խորհրդանշում է Հայաստանի ներկայիս վիճակը բարբարոսների գործած ավերածությունից հետո. Ոսկանյան

Շուշիի Ղազանչեցոցն այժմ կարծես խորհրդանշում է Հայաստանի ներկայիս վիճակը բարբարոսների գործած ավերածությունից հետո: Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Վիրավոր և խոցված, սակայն դեռ կանգուն է մեր Հայրենիքը, իսկ յուրաքանչյուրիս պարտքն է բուժել այդ վերքերը և ուխտել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մոտեցնենք արդար վրեժի ու վերածննդի օրը, քանզի «սուգը հավերժ է, եթե չկա պայքար»»,- Տելեգրամի իր օգտահաշվում գրել է Ոսկանյանը։