Շարունակվում են լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսները ԱՄՆ-ում
Գլխավոր » Լրահոս » Շարունակվում են լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսները ԱՄՆ-ում

Շարունակվում են լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսները ԱՄՆ-ում

Այս օրերին ԱՄՆ տարբեր քաղաքներում շարունակվում են լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսները, ինչպես նաև` հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Միջոցառումների ընթացքում նաև ներկայացվել է Համազգայինի կողմից հրապարակված եռալեզու` <Արցախ։ Անավարտ պատերազմ>, <Արցախ։ Վտանգված ժառանգություն> պատկերագրքերը։

Անցած օրերին ցուցահանդեսներ ու հանդիպումներ կայացան Ֆիլադելֆիայում և Չիկագոյում։

Մասնակիցներն առիթ ունեցան նաև այցելելու Ֆիլադելֆիայի Հայ քույրերի վարժարան։

Միջոցառումների շարքը նախաձեռնել է ԱՄՆ Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

1