Շարունակվում են ՀՅԴ երիտմիությունների կողմից կազմակերպված պատանեկան ճամբարները
Արդեն մեկ ամիս է, ինչ ՀՅԴ երիտասարդական միությունները Արցախում սկսել են Արցախի վերականգման, զարգացման և արցախահայության օժանդակության ծրագրեր։ Այդ ծրագրերի մեջ են ընգրկված նաև ՀՅԴ պատանեկան ճամբարները, որի մեկնարկը տրվել է Մարտունի քաղաքում, իսկ այժմ էլ շարունակվում է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։
Ճամբարները կյանքի են կոչվում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության, ՀՅԴ Լիբանանի և ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունների համագործակցությամբ։
«Ապառաժ»-ը ծանոթացել է ճամբարի ծրագրին, զրուցել է ճամբարի կազմակերպիչների և ճամբարականների հետ, հասկանալու համար՝ ինչպես են կազմակերպվում ճամբարները։
Մանրամասները՝ տեսանյութում: