Շարունակվում է Լիբանանի հայության օժանդակությանն ուղղված դրամահավաքը
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախը Լիբանանին » Շարունակվում է Լիբանանի հայության օժանդակությանն ուղղված դրամահավաքը

Շարունակվում է Լիբանանի հայության օժանդակությանն ուղղված դրամահավաքը

Կոչ եմ անում բոլոր արցախցիներին մասնակցել Լիբանանի հայությանը ֆինանսապես օժանդակելու դրամահավաքին: Այս մասին օգոստոսի 10-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ թեկուզ փոքր գումարով նվիրատվությունները խորհրդանշական են:

«Սա արցախցիների բարոյական պարտքն է, մանավանդ լիբանանահայությունը միշտ Արցախին թև ու թիկունք էր և պատերազմի ժամանակ և դրանից հետո: Այսօր արդեն մեր հերթն է նեցուկ լինելու, ուժ ու կորով հաղորդելու մեր քույրերին ու եղբայրներին: Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ այս ծանր փորձությունը հաղթահարելու ճանապարհին նրանք միայնակ չեն: Մենք միասին համատեղ ուժեով կհաղթահարենք այս փորձությունը»,- հայտարարել է ԱՀ նախագահը:

ԱՀ նախագահը նաև նշել է, որ ինքը հանդիսանում է  ARI (Artsakh Roots Investment) կազմակերպության հիմնադիրներիրց մեկը և խնդրել է կազմակերպությանն իր մասնակցությունն ամբողջությամբ տրամադրել Լիբանանի հայության օգնությանը:

Լիբանանի ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված ՀՅԴ Արցախի ԿԿ-ն «Ապառաժ» ՀԿ-ի միջոցով դրամահավաք էր կազմակերպել, որի մասնակցել է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր անձնական միջոցներից նվիրատվություն կատարելով:

Հիշեցնենք, որ Հայ Օգնության Միության Արցախի միավորն արդեն սկսել է Լիբանանի մեր հայրենակիցների օժանդակությանն ուղղված դրամահավաք:

Դրամահավաքին մասնակցելու համար Ձեր գումարը կարող եք փոխանցել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին:

«Արցախբանկ»-ի հաշվեհամարը՝ 22311021091900

1