Շարունակաբար հավաքագրվում և համակարգվում են տեղահանվածների հուզող հարցերն ու խնդիրները
Գլխավոր » Լրահոս » Շարունակաբար հավաքագրվում և համակարգվում են տեղահանվածների հուզող հարցերն ու խնդիրները

Շարունակաբար հավաքագրվում և համակարգվում են տեղահանվածների հուզող հարցերն ու խնդիրները

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի ներկայացուցչության շենքում շարունակում է հանդիպումները։

Ըստ Խորհրդի հաղորդագրության,- Այս ընթացքում Խորհուրդը կազմակերպել է մի շարք հանդիպումներ տարբեր անձանց, մասնագիտական խմբերի և կառույցների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հուզող հարցերն ու խնդիրները, որոնք շարունակաբար հավաքագրվում և համակարգվում են։ Խորհուրդը շարունակում է իր հետևողական աշխատանքը՝ խնդիրների լուծման ուղիներ մշակելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ մեր հայրենակիցները կարող են իրենց հուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնել Խորհրդին՝ գրելով Խորհրդի Facebook-յան էջին կամ ներկայանալով Խորհրդի գրասենյակ։

Ձեր կողմից ներկայացված խնդիրները կմշակվեն, կխմբավորվեն և դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն համատեղ քայլեր։

1