Շահրամանյանը քաղաքական ուժերին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսեւորել
Գլխավոր » Լրահոս » Շահրամանյանը քաղաքական ուժերին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսեւորել

Շահրամանյանը քաղաքական ուժերին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսեւորել

«Հրապարակ»-ի փոխանցմամբ մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն եւ Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։

Շահրամանյանը քաղաքական ուժերին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսեւորել, քանի որ այսօր ինքն է իշխանությունների թիրախում, վաղը կարող է ներկաներից յուրաքանչյուրը լինել։ Խոսքը հատկապես ուղղված է եղել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին, ով իր ելույթում արդարացել է, թե իրավիճակի մասին իրենց քաղաքական ուժին պատշաճ չեն տեղեկացրել, եւ հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցրել, թե` եթե միասնական լինեիք, մեր ուժին անկյուն չէիք մղի: Ապա հայտարարել է, որ առաջիկայում, հենց միասնականության գաղափարը կյանքի կոչելու համար, ինքն ակտիվ քայլեր է անելու: Ներկաները հասկացել են, որ Սամվել Բաբայանը նպատակ ունի արցախցիների միասնականության լոզունգի ներքո հայաստանյան առաջիկա քաղաքական գործընթացներին՝ ընտրություններին մասնակցել։

1