Շահառուների ցուցակներում հայտնված հազարավոր մարդիկ զրկվել են բնակվարձերի սոցիալական աջակցությունից՝ դեռեւս տան հարցը չլուծած
Գլխավոր » Լրահոս » Շահառուների ցուցակներում հայտնված հազարավոր մարդիկ զրկվել են բնակվարձերի սոցիալական աջակցությունից՝ դեռեւս տան հարցը չլուծած

Շահառուների ցուցակներում հայտնված հազարավոր մարդիկ զրկվել են բնակվարձերի սոցիալական աջակցությունից՝ դեռեւս տան հարցը չլուծած

Արցախցիների մեծ մասը զրկվել է 40+10 սոցիալական աջակցությունից ու երկու ամիս է, ինչ չեն կարողանում բնակվարձերը տալ։ Նրանք դա իմացել են պատահական, այդ մասին չեն զգուշացվել: Պարզվել է, որ հանդիսանում են ՀՀ Կառավարության բնակապահովման նախկին ծրագրի շահառու, որը 2020 թ-ից հետո իրականացվում էր առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար։ Բազմիցս դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղ պատասխանել են, որ հարցը կլուծվի, իսկ վերջում մարդիկ կանգնել են փաստի առաջ ու հայտնվել դժվար կացության մեջ։

Պարզվել է՝ գործընթացը սկսվել է ավելի վաղ։ 2022 թվականի ամռանը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համայքների ղեկավարներից պահանջել է ներկայացնել վերաբնակիչների և Բաքվից փախստականների ցուցակները։ Միայն ցուցակները ներկայացնելուց հետո են համայնքների ղեկավարները իմացել դրանց կազմելու պատճառը։ Գործընթացը, սակայն, կանգ է առել, ու միայն վերջերս է այն ընթացք ստացել։

Փաստն այն է, որ շահառուների ցուցակներում հայտնված հազարավոր մարդիկ զրկվել են բնակվարձերի սոցիալական աջակցությունից՝ դեռեւս տան  հարցը չլուծած,  ամեն ինչ թղթի վրա է և հայտնի չէ, թե նրանց ինչ է սպասում, շատերը չեն աշխատում կամ նրանց աշխատածը քիչ է եւ չի բավարարում բնակվարձերի համար։

Նման իրավիճակում արցախցիներից շատերը թողնում են հեռանում, շատերը՝ հուսահատ շարունակում պայքարել:

Արցախահայությունն ունի բոլորիս աջակցությունը՝ իր իրավունքների եւ արժանապատիվ կենսակերպ ապահովելու հարցում:

Ապառաժ

1