Սենատորները դիմել են Բայդենի վարչակազմին՝ Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու պահանջով
ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը՝ համապատասխանաբար Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Զինված ծառայությունների հանձնաժողովների նախագահները կոչ են արել Բայդենի վարչակազմին շտապ օգնություն ուղարկել Արցախ (Լեռնային Ղարաբաղ) և ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ վերացնելու այնտեղ բնակվող 120,000 հայերի մեկամսյա շրջափակումը իրենց բնիկ հայրենիքում։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Ադրբեջանի շրջափակումը դադարեցնելը պետք է սկսվի Ալիևի կոռումպացված և ռասիստական ռեժիմին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցմամբ»,-ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը՝ ողջունելով սենատորների դիրքորոշումը։
Պետքարտուղար Անտոնի Բլինքենին ուղարկված համատեղ նամակում նախագահ Մենենդեսը և նախագահ Ռիդը խորը մտահոգություն են հայտնում Ադրբեջանի շրջափակման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկի խաղաղ բնակչության սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունը արգելափակելու համար:
ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը՝ համապատասխանաբար Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Զինված ծառայությունների հանձնաժողովների նախագահները կոչ են արել Բայդենի վարչակազմին շտապ օգնություն ուղարկել Արցախ (Լեռնային Ղարաբաղ) և ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ վերացնելու այնտեղ բնակվող 120,000 հայերի մեկամսյա շրջափակումը իրենց բնիկ հայրենիքում։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Ադրբեջանի շրջափակումը դադարեցնելը պետք է սկսվի Ալիևի կոռումպացված և ռասիստական ռեժիմին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցմամբ»,-ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը՝ ողջունելով սենատորների դիրքորոշումը։
Պետքարտուղար Անտոնի Բլինքենին ուղարկված համատեղ նամակում նախագահ Մենենդեսը և նախագահ Ռիդը խորը մտահոգություն են հայտնում Ադրբեջանի շրջափակման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկի խաղաղ բնակչության սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունը արգելափակելու համար։
Նրանք նշել են, որ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչությանը հումանիտար օգնություն ու անհրաժեշտ օգնություն հասցնելու ուղղությամբ։
«Մենք պետք է աջակցենք այն կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև աշխատենք ողջ Եվրոպայում մեր համախոհ գործընկերների հետ, ովքեր նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների վերաբերյալ՝ ճնշում գործադրելու Ալիևի ռեժիմի վրա՝ դադարեցնելու այս անընդունելի շրջափակումը»,-ասված է նամակում։