Սեմինար-քննարկում ՝ իրավաստեղծ գործունեության թեմայով
Գլխավոր » Լրահոս » Սեմինար-քննարկում ՝ իրավաստեղծ գործունեության թեմայով

Սեմինար-քննարկում ՝ իրավաստեղծ գործունեության թեմայով

ԱՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին հանրային իշխանության թվով 30 մարմինների իրավաստեղծ գործունեությամբ զբաղվող ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է իրավաստեղծության թեմայով սեմինար՝ վերհանելու և քննարկելու այս ոլորտում առավել հաճախ հանդիպող խնդիրները ու դրանց համակարգված լուծում տալու: Նպատակը իրավական ակտերի նախագծման աշխատանքների որակական բարելավումն է: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից:

Արդարադատության նախարար Ս. Արզումանյանի, նախարարի տեղակալ Ա. Սառաջյանի և նախարարության օրենսդրական հարցերի վարչության աշխատակիցների մասնակցությամբ այս քննարկումների ժամանակ արծարծված հարցերի շուրջ տրվել են պարզաբանումներ:

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում գործընկերներին համագործակցության համար և հայտարարում, որ նման հանդիպումները՝ այն էլ արդեն թեմատիկ քննարկումների ձևաչափով, կազմակերպվելու են պարբերաբար:

1