Սատարում ենք «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությանը

Օնտարիոյի Հայկական Միացյալ Խորհուրդը վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը լիակատար պաշարման վերածելու Ադրբեջանի գործողությունները: Միջազգաին կառույցները, քաղաքակիրթ ու ժողովրդավար համարվող երկրները չպետք է անտեսեն 21-րդ դարում տեղի ունեցող այս աննախադեպ բարբարոսությունը, իսկ Հայաստանի իշխանությունները չպետք է խուսափեն պատասխանատվությունից ու բավարարվեն «Դա Ռուսատանի խնդիրն է» արցախցիների համար ոչ մի հարց չլուծող, վերացական ու անդեմ հայտարարություններով:
Հայ համայնքը ելակետ է ընդունոմ այն ըմբռնումը, որ համազգային խնդիրները պետք է լուծվեն բացառապես ու միայն համազգաին ընթացակարգերով․ հայ ժողովուրդը որևէ մեկին իրավունք չպետք է տա միանձնյա կարգով լուծելու ողջ ազգին վերաբերող առանցքային հարցերը:
Ի հավաստումն վերոգրյալի՝ Օնտարիոյի Հայկական Միացյալ Խորհուրդը ողջունում և իր զորակցությունն է հայտնում «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է՝
1.Քրեականացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող գործողությունը։
2.Այս գաղափարի ու գործի շուրջ առաջ բերել համազգային համախմբում և կանխել Արցախի հանձնումը։
Ըստ այդմ, մեր հայրենակիցներին կոչ ենք անում հավուր պատճաշի սատարել «ՀայաՔվե» նախաձեռնությանը և գործողություններ ձեռնարկել, որ այս հայրենանվեր նախաձեռնությունը չխոչընդոտվի և իրականանա:
Աստված պահապան մեր հայրենիքին եւ հայրենակիցներին:
Օնտարիոյի Հայկական Միացյալ Խորհուրդ