Սակրավորական ջոկատները իրականացնում են հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ սակրավորական ջոկատները իրականացնում են Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում:
Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում:
Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: