Սահմանները չպետք է փոխվեն. Չավուշօղլու
Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի համար։ Այս մասին ասել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «3+3» և Ադրբեջան-Թուրքիա-Իրան ձեւաչափերով բանակցությունների անցկացման հարցերը։
Նախարարն ընդգծել է, որ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք նախատեսված է իրականացնել Հարավային Կովկասում, օգտակար կլինեն բոլորի համար։
«Երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր է և սահմանները չպետք է փոխվեն», – ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը: