Սա վրեժխնդություն է՝ պայմանավորված նաև զոհվածների ծնողների վերջին շրջանում ակտիվ գործունեությամբ
Գլխավոր » Լրահոս » Սա վրեժխնդություն է՝ պայմանավորված նաև զոհվածների ծնողների վերջին շրջանում ակտիվ գործունեությամբ

Սա վրեժխնդություն է՝ պայմանավորված նաև զոհվածների ծնողների վերջին շրջանում ակտիվ գործունեությամբ

Սա Նիկոլ Փաշինյանի հերթական վրեժխնդրույթունն է զոհված հերոս տղաների ծնողների նկատմամբ. Շենգավիիթ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի՝ Գայանե Մարտիրոսյանի հնարավոր կալանավորմանը:

«Առնվազն, կալանքի տանելը անբարոյականություն է, թող գործը քննեն, պրոցես տեղի ունենա, բայց ինչի՞ համար տանեն կալանքի: Սրանով է պայմանավորված մարդկանց արդարացի զայրույթը եւ սա բնական է: Ակնհայտ է, որ առեւանգում չի եղել»,- ասել է նա:

Սաղաթելյանը նշեց, որ ամեն դեպքում առանց կալանքի տանելու էլ կարող են գործը քննել, եւ համոզմունք հայտնեց, որ իշխանությունները նման գործելաոճով ցանկանում են ճնշել ընդդիմադիր օջախները:

«Սա շղթա է։ Տեսել ենք և՛ Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանին ծառայող ստրուկների կեցվածքը, և՛ դրանից առաջ բազմաթիվ դեպքեր․․․ սա այս շղթայի շարունակությունն է։ Հայաստանում բոլոր ընդդիմադիր օջախներին, այն խմբերին, ուժերին, անհատներին, որոնք դիմադրության օջախներ են, օրվա իշխանությունն ամեն կերպ փորձում է ոչնչացնել, ամայացնել դաշտը, որ երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, և հայտնի է, որ այդ օրը մոտենում է»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված ապօրինի խափանման միջոցի փոփոխության համար:

arfd.am

1