Սա մարդ չէ, սա դուման է
-Սա մարդ չէ, սա դուման է (փոթորիկ) է,- ասում են քրդերը` հիացած ֆիդայու համարձակությամբ ու արիությամբ և երգեր են հյուսում նրա մասին: Այդ օրվանից Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը դարձավ Նիկոլ Դուման:
Այսօր նշանավոր հայդուկապետ Նիկոլ Դումանի հիշատակի օրն է։
Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը զգալով մոտալուտ վախճանը 1914 թվականի սեպտեմբերի 23-ին(27) ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։ Հայ ազգի կողմից սիրված հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունեցել Թիֆլիսում, Խոջիվանքի Պանթեոնում։ Նիկոլին թաղում են ՀՅ Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին։
1930-ական թվականներին Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդեց Խոջիվանքը և պանթեոնը՝ այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմանների հետ մեկտեղ։