Սա հիվանդ հարց է, գոյության իրավունք չունենալու հարց է, մեր հավատավոր հոտը ամենայն վստահություն ունի եկեղեցու նկատմամբ
Գլխավոր » Լրահոս » Սա հիվանդ հարց է, գոյության իրավունք չունենալու հարց է, մեր հավատավոր հոտը ամենայն վստահություն ունի եկեղեցու նկատմամբ

Սա հիվանդ հարց է, գոյության իրավունք չունենալու հարց է, մեր հավատավոր հոտը ամենայն վստահություն ունի եկեղեցու նկատմամբ

«Սա հիվանդ հարց է, գոյության իրավունք չունենալու հարց է, մեր հավատավոր հոտը ամենայն վստահություն ունի եկեղեցու նկատմամբ։ Այդ հարցը անբարոյական է, պիղծ է, գոյության իրավունք չունի, մենք հավատում ենք մեր եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյանից ամեն բան սպասելի է, չեմ զարմանա, որ այլ հիվանդագին մտածումներ ունենա, բայց եկեղեցին ունի իր ներքին կանոնակարգը, որով էլ ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոսը»,-factor.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ չի տեսնում անհրաժեշտություն, որ պետությունը միջամտի կաթողիկոսի ընտրությանը։

Լիլիթ Գալստյանը կարծում է իրավապահների միջամտության անհրաժեշտություն կա՝ Փաշինյանին զսպելու համար։

«Նորմալ երկրում դատախազությունը պետք է միջամտեր այս գործընթացներին և ասեր, որ խախտում ես սահմանադրական կարգը, բայց ո՛չ նա, ո՛չ ՄԻՊ-ը, ո՛չ ԱԱԾ-ից որևէ սահմանադրական կեցվածք չեմ սպասում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

1