Սա հայրենիքի ազատագրության պայքար է, ոչ թե իշխանության․ Հոխիկյան
Գլխավոր » Լրահոս » Սա հայրենիքի ազատագրության պայքար է, ոչ թե իշխանության․ Հոխիկյան

Սա հայրենիքի ազատագրության պայքար է, ոչ թե իշխանության․ Հոխիկյան

«Ազատագրական շարժում»-ն այսօր՝ փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց, որ մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը:

Շարժման ներկայացուցիչ Նաիրի Հոխիկյանն ասաց՝ ստորագրահավաքն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում։ Նրա խոսքով՝ ստորագրահավաքն իրականացվելու է ինչպես թղթային տարբերակով, այնպես էլ առցանց, որն ավելի շատ Սփյուռքի հայրենակիցների համար է:

«Մենք 44-օրյա պատերազմում այդքան մարդկային ու տարածքային կորուստներ չէինք ունենա, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ապազգային, դավաճանական գործարքը  թշնամու հետ: Հետեւաբար, հանուն Եռաբլուրում պառկած տղաների, հանուն Զորավար Անդրանիկի, հանուն Վազգեն Սարգսյանի, մենք պարտավոր ենք միավորվել՝ առանց կուսակցական շահերի: Մենք հրավիրում ենք բոլոր քաղաքական ուժերին, անհատներին՝ միասին գնալ այս ճանապարհով, որովհետեւ սա ոչ թե իշխանության պայքար է, այլ հայրենիքի ազատագրության պայքար է»,-ասաց Հոխիկյանը:

https://youtu.be/GIwz9rOFJA8

yerkir.am

1