Ռուսաստանի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը. ՌԴ դեսպան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ռուսաստանի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը. ՌԴ դեսպան

Ռուսաստանի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը. ՌԴ դեսպան

Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար, և տարածաշրջանում ՌԴ խաղաղապահների ներկայությունն այդ մասին է խոսում։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք միշտ կարծել ենք և այդ մասին հրապարակավ ասել` կարևոր է, որպեսզի հայերն ապրեն իրենց պատմական հայրենիքում` Ղարաբաղում։ Դրանով է պայմանավորված այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ինձ համար դա ապացույցն է այն բանի, որ այդ հարցը չի հանվում։ Ղարաբաղի այն հայերը, որոնք ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը։ Ինչպես ես եմ հասկանում, ադրբեջանական կողմն այդ իրավունքը չի մերժում»,- ասել է դեսպանը։

1