Ռուս խաղաղապահներն են որոշում Լաչինի միջանցքի կարգավիճակը. ՌԴ-ն պատասխանել է Ալիևին
Գլխավոր » Լրահոս » Ռուս խաղաղապահներն են որոշում Լաչինի միջանցքի կարգավիճակը. ՌԴ-ն պատասխանել է Ալիևին

Ռուս խաղաղապահներն են որոշում Լաչինի միջանցքի կարգավիճակը. ՌԴ-ն պատասխանել է Ալիևին

Ադրբեջանը քաջատեղյակ է օտարերկրյա քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղ մեկնելու կանոններին, նրանք պետք է նախապես տեղեկացնեն այդ մասին ռուս խաղաղապահներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի` Արցախ այցի և դրա վերաբերյալ Իլհամ Ալիևը սպառնալիքների մասին հարցին։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության կողմից է որոշվում խաղաղապահ գործողության տարածք այցելելու կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, առաքելությունների և այլնի համար»,- պատասխանել է Զախարովան:

yerkir.am

1