Ռուբեն Վարդանյանի որդին ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote
Գլխավոր » Լրահոս » Ռուբեն Վարդանյանի որդին ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote

Ռուբեն Վարդանյանի որդին ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote

Բանտարկված հայ քրիստոնյա Ռուբեն Վարդանյանի որդի Դավիթ Վարդանյանը կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել այն բանտարկյալների ազատ արձակման համար, որոնք դեռևս պահվում են ադրբեջանական կալանքի տակ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո: Այս մասին փոխանցում է Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը՝  Catholic Vote-ը:

Ռազմագերիների նկատմամբ նոր ուշադրությունը հրավիրվում է այն ժամանակ, երբ Վենսը, ինչպես սպասվում է, կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԱՄՆ դիվանագիտական ​​​​առաջխաղացման շրջանակներում, որը կապված է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական նախաձեռնության հետ։

Ըստ Վարդանյանի՝ օգոստոսյան իրադարձությունը չհանգեցրեց խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այլ հանգեցրեց շրջանակային տեքստի նախաստորագրմանը, որը, նրա խոսքով, որևէ հղում չի անում հայ կալանավորվածներին։ «Դուք չեք կարող քրիստոնյա պատանդներ պահել բանտախցերում և ակնկալել, որ աշխարհը կհավատա իրական խաղաղության գոյությանը»,-ասել է նա:

Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Թրամփին և ԱՄՆ-ին՝ ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանությունը առաջնահերթություն տալու համար և նշեց, որ Թրամփը նախկինում անդրադարձել է հայ բանտարկյալների ճակատագրին։

Ըստ OC Media-ի՝ Թրամփը օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ մտադիր է դիմել Ադրբեջանում պահվող բանտարկյալներին ազատ արձակելու խնդրանքով և ասել, որ հավատում է, որ Բաքուն կհամաձայնվի։

«Սա եզակի հնարավորություն է կրկին աշխարհին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահը լուրջ են վերաբերվում իրենց ասածներին: Քրիստոնյաների պաշտպանությունը այս վարչակազմի համար գլխավոր առաջնահերթություն է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում»։

Նա ասաց, որ փոխնախագահը, որը հրապարակավ խոսել է քրիստոնյաների համաշխարհային հալածանքների մասին, կարող է օգնել ապահովել բանտարկյալների ազատ արձակումը՝ տարածաշրջանային առաջնորդների հետ անմիջական շփման միջոցով։

1