Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է այսպես կոչված «դատավարության» ժամանակ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են հացադուլի պատճառով այսպես կոչված «դատավարության» ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողության վատթարացման մասին։
Հաղորդվում է, որ «դատավորն» ընդմիջում է նշանակել Ռուբեն Վարդանյանին «բժշկական հետազոտության ենթարկելու համար»։ Ընդ որում, այսպես կոչված «դատական նիստը» շարունակվել է։ Ռուբեն Վարդանյանը չի պատասխանել իրեն տրված անհեթեթ հարցերից և ոչ մեկին: Ադրբեջանի՝ «աշխարհի ամենաարդար դատարանի» հաջորդ նիստը նշանակված է մարտի 4-ին։